«Հրապարակ». Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը կքննարկի 2025թ. կառավարության ծրագրի կատարողականը
14/03/2026 08:36

«Հրապարակ». Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը կքննարկի 2025թ. կառավարության ծրագրի կատարողականը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, և քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի և համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից։

Օրինակ, ԱԳՆ կատարողականի ներածությունում կարդում ենք. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թ. օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականն անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%, իսկ 2017-2025 թթ. կտրվածքով՝ 5,8% (2017 թվականի համեմատ կուտակային աճը կազմել է 53,9%)»: Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը Հայաստանը դրախտավայր է դարձրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

«Հրապարակ». Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը կքննարկի 2025թ. կառավարության ծրագրի կատարողականը