.png)
15/03/2026 22:04
Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (Տեսանյութ)
60 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթեց վրացի Գիորգի Կոչալիձեին: Նա նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե երկրորդ մեդալը։