Ես իմ կյանքի բոլոր ճակատամարտերը հաղթել եմ, սա էլ կհաղթեմ. Ռուզաննա Խաչատրյան
16/03/2026 17:21

Ես իմ կյանքի բոլոր ճակատամարտերը հաղթել եմ, սա էլ կհաղթեմ. Ռուզաննա Խաչատրյան

Ես իմ կյանքի բոլոր ճակատամարտերը հաղթել եմ, սա էլ կհաղթեմ. լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։

«2018 թվականից առայսօր բազմաթիվ դրվագներով ասվում է՝ Սեյրան Օհանյանը այս է տարել, այն է տարել։ Ինչպես տեսնում եք՝ նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա թալանողը Ռուզաննա Խաչատրյանն է։ Ես հաճույքով ու արժանապատիվ ընդունել եմ այդ մարտահրավերը»,- նշել է նա՝ պարզաբանելով, որ նվագախումբ ասելով նկատի ունի «ուրախ ավտոբուս»-ը և «նրան ուղեկցող մի քանի միկրոավտոբուսներ, որոնք ուսադիրներ են կրում»։

Ռուզաննա Խաչատրյանը պնդում է, որ դատական գործը քաղաքական հետապնդման նպատակ ունի, քանի որ իրեն մեկ անգամ կանչել են վկայի կարգավիճակով, երկրորդ անգամ՝ կասկածյալի, և երրորդ անգամ արդեն տեղեկացրել են՝ գործը դատարան գնալու մասին։

«Որևէ ապացույց չկա, որ ես հանցավոր «գրուպպա» եմ, ես անգամ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Ես գիտեմ՝ ենթադրում եմ, որ 2023 թվականին պատվեր է եղել, որ իմ վրա քրեական գործ հարուցեն։ Չեմ կարող ասել՝ ինչու. գուցե ես ունեմ քաղաքական հայացքներ, գուցե ունեմ կերպար, գուցե Մասիսն իմ սրտում է, Արցախն էլ իմ հոգում։ Անկեղծ ասած՝ ուսադիրներով անձնավորությանը հարցրել եմ, թե ուր է դատարանի վճիռը։ Ինչպե՞ս կարող է ինձ մեղադրեն ինչ-որ մեկի գույքը չհայտարարագրելու համար»,- նշել է նա։

Ես իմ կյանքի բոլոր ճակատամարտերը հաղթել եմ, սա էլ կհաղթեմ. Ռուզաննա Խաչատրյան