Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալիզացման քայլերն է ներկայացրել
16/03/2026 20:10

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալիզացման քայլերն է ներկայացրել

Մարտի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը, հայտնում են ԱԽ գրասենյակից։

«ԱԽ քարտուղարը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և դրա շրջանակում անվտանգային զարգացումներին»,- նշված է հաղորդագրությունում:

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալիզացման քայլերն է ներկայացրել