.png)
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ մեկ տարեկան երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել խորթ մայրը․ ԶԼՄ-ներ
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանությունից։
Այլ մանրամասներ ՆԳՆ ոստիկանությունից չասացին։
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
Ավելի վաղ Shamshyan-ը գրել է, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ 1 տարեկան երեխային բժիշկները փրկել են․ «Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը»։