.jpg)
Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է նաև ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլ նաև, դատելով ԱՄՆ-Եվրոպա հակասություններից, այս երկու կենտրոնների միջև հարաբերությունները։ Այդ հարաբերությունների ռազմական հատվածը ուղղակիորեն վերաբերում է ՆԱՏՕ-ին, որի անդամ եվրոպական ոչ մի պետություն, չնայած ԱՄՆ նախագահի կոչին և բավական կոշտ քննադատությանը, չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ պատերազմում։
Ողջ աշխարհն այժմ, ըստ էության, գտնվում է խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի փուլում, և այդ տեղաշարժերից մեկը մեր անմիջական հարևանությամբ է տեղի ունենում։