«Օսկարի» գլխավոր մրցանակը ստացել է «Մարտ մարտի հետևից» ֆիլմը. պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 4 «Օսկարի» է արժանացել
16/03/2026 12:11

«Օսկարի» գլխավոր մրցանակը ստացել է «Մարտ մարտի հետևից» ֆիլմը. պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 4 «Օսկարի» է արժանացել

Տեղի է  ունեցել «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը։ 

2026 թվականի «Օսկար»-ի գլխավոր մրցանակը՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ստացել է Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ մարտի հետևից» ֆիլմը։ Նույն ֆիլմի համար Փոլ Թոմաս Անդերսոնը արժանացել է նաև լավագույն ռեժիսորի մրցանակին։

Այս տարվա մրցանակաբաշխության կարևոր ձեռքբերումներից մեկը գրանցել է նաև «Մեղավորները» ֆիլմը, որի համապրոդյուսերն է ամերիկահայ Սև Օհանյանը։ Ֆիլմը ստացել է միանգամից չորս «Օսկար»՝ դառնալով մրցանակների քանակով երկրորդ ամենաշատ պարգևները ստացած ֆիլմը։

Լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Բ. Ջորդանը, իսկ ֆիլմի ստեղծագործական թիմից Ռայան Քուգլերը արժանացել է «Օսկար»-ի լավագույն օրիգինալ սցենարի մրցանակին։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում իր դերի համար։

Երկու «Օսկար» է ստացել նաև «Քեյ-փոփ դևերի որսորդները» անիմացիոն ֆիլմը՝ լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ և լավագույն երգ անվանակարգերում։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Դեյվիդ Բորենշտեյնի «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը։

 

«Օսկարի» գլխավոր մրցանակը ստացել է «Մարտ մարտի հետևից» ֆիլմը. պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 4 «Օսկարի» է արժանացել