«Մահացած» համարվող Լարիջանիի սոցցանցում նոր գրառում է հայտնվել
17/03/2026 15:27

«Մահացած» համարվող Լարիջանիի սոցցանցում նոր գրառում է հայտնվել

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան մասին Իսրայելի տարածած տեղեկություններից հետո նրա սոցիալական էջերում նոր գրառում է հրապարակվել։

Գրառմանը կցված է Լարիջանիի ձեռագրով նշումի լուսանկար, որն արվել է ամերիկյան սուզանավի կողմից իրանական «Iris Dena» ֆրեգատի խորտակման հետևանքով զոհված նավաստիների հրաժեշտի արարողությունից առաջ։

Հաղորդագրությունում նշվում է․

«Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հերոսների՝ «Dena»-ի նավաստիների նահատակությունը հպարտ ժողովրդի անձնազոհության դրսևորումներից է, որը արտահայտվում է միջազգային բռնապետության դեմ պայքարի այս փուլում»։