Դեսպանները Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով
17/03/2026 15:46

Դեսպանները Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 17-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) արտաքին գործերի նախարարությունների Արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններին ու Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հյուրերը հետաքրքրվել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով:

Դեսպանները Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով