Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է. Իսրայելի ՊՆ նախարար
17/03/2026 14:21

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է. Իսրայելի ՊՆ նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերն ավիահարվածների հետևաքնով սպանվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Նրանք հաստատել են, որ թիրախավորել են Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ընդգծելով, որ գործողությունը եղել է նպատակային հարված Իրանի բարձրաստիճան կառույցների դեմ։

Միաժամանակ, հաղորդվում է, որ առանձին հարվածի հետևանքով սպանվել է «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։

Թեհրանը, սակայն, չի հաստատում նրա սպանության մասին լուրը։

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է. Իսրայելի ՊՆ նախարար