.jpg)
17/03/2026 11:12
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Օման, կհանդիպի ԱԳ նախարարի հետ
Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք»,-նշում են ԱԳՆ-ից։