Երեք երիտասարդ է զոհվել. Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական վթարից
18/03/2026 19:32

Երեք երիտասարդ է զոհվել. Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական վթարից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երեք ուղևորները՝ Սյունիքի մարզի 22-ամյա բնակիչներ,  տեղում մահացել են։
 
 Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Երեք երիտասարդ է զոհվել. Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական վթարից