.jpg)
Թույլ ղեկավարի օրոք չեն կարող ունենալ ուժեղ բանակ, նա ի վիճակի չէ ուժեղ բանակ կառուցել. արցախցի հետախույզ (Տեսանյութ)
Այսօր մեզ պետք է հակառակորդին ճանաչող և համապատասխան գործող բանակ, այս մասին Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը:
«Կյանքս սահմանին է անցել, օրական մի քանի րոպե եմ քնել, բայց դա արդար քուն էր, այսօր հանգիստ չեմ քնում, որովհետև վտանգված է Հայաստանը»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանն ու իր թիմն առաջարկում են ներդնել սահմանների պաշտպանության խելացի և անվտանգ համակարգ:
«Թույլ ղեկավարի օրոք չեն կարողա ունենալ ուժեղ բանակ, նա ի վիճակի չէ ուժեղ բանակ կառուցել: Եղնիկների բանակն առյուծի գլխավորությամբ, կռվում է առյուծի պես: Բանակը դառնալու է մասնագիտական աճի և սոցիալական բարձր կարգավիճակի երաշխավոր»,- եզրափակեց նա: