Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել
18/03/2026 22:50

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այդ մասին Factor.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Դատախազը մարտի 16-ին է հետապնդում հարուցել Գասպարյանի որդու՝ 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։