.png)
Իրանը ուժգին հարվածներ է հասցրել նավթային ու գազային ենթակառուցվածքների, որոնցում Միացյալ Նահանգները բաժնեմասեր ունի
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է՝ Իրանը իր նավթագազային ենթակառուցվածքներին հասցված հարվածներն անպատասխան չի թողել.
«Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել։ Այս պահին կան հաստատված տեղեկություններ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մոտ երկու նավթային ենթակառուցվածքի և այդ երկրի արևելքում մեկ գազային օբյեկտի հասցված իրանական հարվածների մասին։
Իրանական հարվածի թիրախ է դարձել նաև մեկ օբյեկտ Կատարում։ Ըստ իրանական կողմի՝ բոլոր այդ ենթակառուցվածքներում ԱՄՆ ուներ բաժնեմասեր կամ դրանք սպասարկում էին այդ երկրի ԶՈւ կարիքները Մերձավոր Արևելքում։
Կոնկրետ կադրերով առայժմ չհաստատված տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիայի արևելքում տեղի հիմնականում շիա բնակչությունը փողոցներում իր ուրախությունն է արտահայտել իրանական հարվածների կապակցությամբ»։

