Իրանը հաստատել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի սպանվելու լուրը
18/03/2026 09:54

Իրանը հաստատել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի սպանվելու լուրը

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի սպանվելու մասին լուրերը։

Լարիջանին Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածներից սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է՝ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիից հետո։

Հիշեցնենք՝ դեռ երեկ էր Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել, որ իսրայելական հարվածներից սպանվել է Լարիջանին։