.png)
«Իսրայելի բանակին տրվել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին ոչնչացնելու թույլտվություն». Կաց
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին իրավունք է տրվել ոչնչացնելու իրանցի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի՝ առանց Իսրայելի քաղաքական ղեկավարության հետ լրացուցիչ համաձայնության։
«Ես և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել ենք բանակին ոչնչացնել իրանցի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի՝ առանց հավելյալ հաստատման»,- հայտարարել է Կացը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Իրանի ղեկավարության կողմից նշանակված ցանկացած առաջնորդ անվերապահ թիրախ է լինելու Իսրայելի համար: