.jpg)
18/03/2026 18:07
Արմավիրի բանտում դատապարտյալը փորձել է կախվել. Armlur.am
Armlur.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի բանտում 4-րդ տեղամասի դատապարտյալը՝ պարսկահայ Մինաս Մեհրաբյանը, փորձել է ինքնասպան լինել։
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ ազատազրկվածի ինքնասպանության փորձը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից։
Երեկ էլ քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել 43-ամյա կալանավոր Արթուր Գասպարյանը։