Ամբողջ Հայաստանում մարդիկ մեզ ընդունում են հույսով ու հավատով. Ալիկ Ալեքսանյան (Տեսանյութ)
19/03/2026 18:34

Ամբողջ Հայաստանում մարդիկ մեզ ընդունում են հույսով ու հավատով. Ալիկ Ալեքսանյան (Տեսանյութ)

«Հանրությունն ուզում է նոր առաջնորդ, ուժեղ ղեկավար։ Ամբողջ Հայաստանում մարդիկ մեզ ընդունում են հույսով ու հավատով։ Սամվել Կարապետյանի 30-35 տարվա գործունեությունը միայն ՀՀ-ում արդեն շատ խոսուն է։ Սամվել Կարապետյանն, առանց որևէ ակնկալիքի, մշտապես իր անձնական միջոցներից փորձել է ներդրումներ անել, որ հայ ժողովրդի համար լավ ապրելու հնարավորություն ստեղծվի։ Այս ժամանակավոր իշխանության ներկայացուցիչները եկան մեծ ախորժակով և չեն բավարարվում, կերել ու քանդել են հնարավոր ամեն ինչ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Ամենացավալին այն է, որ այս տարիներին մսխել են հանրության հավատը, վստահությունը, հնարավոր չէ, որ այս մարդկանց վստահվի մեր երեխաների ու մեր պետության ապագան։

Սամվել Կարապետյանը պրոֆեսիոնալ և մեծ թիմ ունի, մեր պետության համար այս ճակատագրական ժամանակներում շատ ու շատ պրոֆեսիոնալներ պատրաստ են քաղաքականությամբ զբաղվել, ունենալ իրենց ներդրումը համակարգի առողջացման գործում։ Պետք է պաշտոններ զբաղեցնեն մարդիկ, որ պատրաստ են նվիրումով աշխատել։ Մեր թիմը գիտի՝ հողի վրա ինչպես աշխատել, ինչպես արդյունքի հասնել։

Ոգևորում է նաև հանգամանքը, որ անտարբեր, բոլորից հոգնած մարդկանց մեծ զանգված հիմա բավականին ակտիվացել է, մեզ համար մեծ պատասխանատվություն է որևէ մեկին չհիասթափեցնել, մեզ համար սա պատվի, անվան հարց է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Ամբողջ Հայաստանում մարդիկ մեզ ընդունում են հույսով ու հավատով. Ալիկ Ալեքսանյան (Տեսանյութ)