.jpg)
Շնորհակալ եմ ԵՄ-ին՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարական դիմադրողականության ջանքերի ավելացման համար. Մհեր Գրիգորյան
Ստորագրեցինք ԵՄ «Դիմակայունություն և աճ» պլանի ներքո 2025-2026 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ՝ արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում: Այս մասին Երևանում գտնվող ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա նշեց, որ կենտրոնացել են տարածաշրջանային կապակցվածության հարցերի վրա և պայմանավորվել են շարունակել աշխատանքները կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, ԹՐԻՓՓ երթուղու ուղղությամբ:
Մհեր Գրիգորյանը նաև հայտարարեց, որ հանձնակատար Մարթա Կոսի միջոցով երախտագիտություն են հայտնել ԵՄ ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար։