.png)
Արտակարգ դեպք՝ Երևանում․ մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Բ․-ն է, ում կինը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Սիլվի Ս․-ն, ոստիկաններին հայտնել է, որ մարզասրահում աշխատավարձի շուրջ տարաձայնություն է ունեցել տնօրեն Հ. Հ․-ի հետ, որին միջամտել է ամուսինը, ինչից հետո տնօրենը առանձին հանդիպել է Ա. Բ․-ին և հարվածել նրա դեմքին, ապա գցել գետնին։
Ա. Բ․-ին ծնոտի հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք։