Պետք է իդեալականության ընկալումից նահանջել. Հայաստանում չի լինելու մի վիճակ, որ երկիրը լինի անթերի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
19/03/2026 11:46

Պետք է իդեալականության ընկալումից նահանջել. Հայաստանում չի լինելու մի վիճակ, որ երկիրը լինի անթերի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մենք անընդհատ փորձում ենք փնտրել, գտնել ու կառուցել իդեալներ, ինչը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իդեալական ոչինչ չկա, աշխարհի բացարձակապես ոչ մի երկրում իդեալական ոչ մի բան չկա, չկա երկիր, որտեղ բոլոր պրոբլեմները լուծված են»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ երբ բոլոր պրոբլեմները լուծվում են, դու ստանում ես տասնյակ հարյուրավոր նոր պրոբլեմներ։

«Հետևաբար, մեզ պետք է իդեալականության ընկալումից նահանջել, որովհետև կյանքն ինքը իդեալական չէ»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե Հայաստանում չի լինելու մի վիճակ, որ երկիրը լինի անթերի։

Պետք է իդեալականության ընկալումից նահանջել. Հայաստանում չի լինելու մի վիճակ, որ երկիրը լինի անթերի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)