Խուճապի մասին խոսք չկա, վարչապետը քաղաքական արձագանք է տալիս խոսույթին. ՆԳ նախարարը՝ որոշ ուժերի կողմից սեպտեմբերյան պատերազմ պատրաստելու հայտարության մասին
20/03/2026 13:48

Խուճապի մասին խոսք չկա, վարչապետը քաղաքական արձագանք է տալիս խոսույթին. ՆԳ նախարարը՝ որոշ ուժերի կողմից սեպտեմբերյան պատերազմ պատրաստելու հայտարության մասին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք իրավական հիմքեր կան Փաշինյանի հայտարարությունում, թե որոշ ուժեր նոր սեպտեմբերյան պատերազմ են պատրաստում, արդյո՞ք դա խուճապի առիթ չի հանդիսանա։

«Որևէ խուճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որն այս պահին կա քաղաքական դաշտում և քաղաքական արձագանք է տալիս որպես երկրի ղեկավար։ Եթե այլ հանցագործության տարրերի հետ հարցեր առաջանան, բնականաբար, ՆԳՆ հանդես կգա հաղորդագրությամբ»,-ասաց նա։

Ի պատասխան դիտարկմանը՝ փաստորեն փաստական որևէ բան չկա, Արփինե Սարգսյանը շարունակեց. «Կարծում եմ՝ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին, որտեղ շատ ուժեր այնպիսի հայտարարություններ են հնչեցնում, որոնք հակադարձվում են հաստատված փաստերին և կարող են նման տիպ քաղաքական արձագանք ունենալ, ինչը բնական է»։

Խուճապի մասին խոսք չկա, վարչապետը քաղաքական արձագանք է տալիս խոսույթին. ՆԳ նախարարը՝ որոշ ուժերի կողմից սեպտեմբերյան պատերազմ պատրաստելու հայտարության մասին