Կասեցվել է «Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը
20/03/2026 19:56

Կասեցվել է «Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Մոու Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 18):

ՍԱՏՄ-ից նշել են.

«Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

- սննդի կառույցի խոհանոցի պատերը որոշ տեղերում չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,

- խոհանոցի առաստաղը և վերին ամրությունները կառուցված չեն եղել այնպես, որ կանխվի մասնիկների թափվելու հնարավորությունը։

Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ»:

 

Կասեցվել է «Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը