Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ խեղաթյուրում են Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ ասում են, որ վարչապետն աշնանը պատերազմ է կանխատեսում
20/03/2026 15:41

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ խեղաթյուրում են Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ ասում են, որ վարչապետն աշնանը պատերազմ է կանխատեսում

Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը վստահեցնում է, որ Հայաստանի պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, հետևում են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

«Ռիսկերը գնահատում են, գործողությունները կատարում են»,- լրագրողներին ասաց նա։

Հարցին՝ աշնանը ի՞նչ պատերազմ է կանխատեսում Նիկոլ Փաշինյանը՝ նա արձագանքեց. «Վարչապետի խոսքը պետք չի խեղաթյուրել»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է. «Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։

«Բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը»,-ասել էր նա։

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ խեղաթյուրում են Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ ասում են, որ վարչապետն աշնանը պատերազմ է կանխատեսում