.png)
Փաշինյանն ընդդիմությանը մեղադրում է «պատերազմ հրահրելու» և խաղաղապահների առջև «դուռ բացելու» մեջ
Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը «հաստատված խաղաղությունը» վերանայելու քաղաքականություն են որդեգրել և «գնում են պատերազմի դուռը բացելու» ճանապարհով։
Ըստ Փաշինյանի` երբ իր նշած ուժերը խոսում են երաշխավորների մասին, նրանք դեպի մեր տարածաշրջան և Հայաստան բացում են նաև «խաղաղապահներ մտցնելու դուռը»։
«Իսկ թե ինչ հետևանքների է բերել խաղաղապահների գործունեությունը, մենք տեսել ենք։ Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,- ասում է Փաշինյանը։