Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ Իրանագետ
20/03/2026 22:53

Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ Իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է՝ իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի.

«Իրանի դեմ պատերազմի համատեքստում մեզանում ավելի քիչ է ուշադրություն դարձվում դրա մեկ այլ՝ լիբանանյան թատերաբեմին, որտեղ կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև։

Դատելով առկա տեղեկատվությունից, ամենայն հավանականությամբ, նախապես ծրագրված է եղել «Հիզբալլահի» դեմ դուրս բերել Սիրիայի նոր կառավարության զորամիավորումներին, որոնք տեղակայվել էին Լիբանանի սահմանի երկայնքով մեկ։ Սակայն երեկ և այսօր տեղի են ունեցել զինված բախումներ Իսրայելի և Սիրիայի միջև, քանի որ վերջինիս զորամիավորումներն այդ երկրի հարավում, փորձելով օգտվել իրավիճակից, հարձակում են գործել Իսրայելի դաշնակից դրուզների վրա։

Փաստացիորեն, ստացվել է նախապես ծրագրվածի բոլորովին հակառակը, և իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի»։

Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ Իրանագետ