Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան
20/03/2026 13:39

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պնդում է՝ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջ հարևաններից, ինչը ենթադրում է պատերազմ։

Նա նշեց, թե ընդդիմադիրներն ասում են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը, մինչդեռ, Փաշինյանն ասել է՝ չպետք է շարունակել այդ շարժումը։

«Նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ», - ընդգծեց նախարարը։

Նա ասաց, որ ՊՆ-ն իր տեղում է, գնահատվում են բոլոր ռիսկերը։

«Հայաստանում խաղաղություն է»,- ընդգծեց Պապիկյանը։