2025 թվականին ատեստավորվել ու ծառայությունը շարունակում է 6270 զինծառայող. Սուրեն Պապիկյան
20/03/2026 12:47

2025 թվականին ատեստավորվել ու ծառայությունը շարունակում է 6270 զինծառայող. Սուրեն Պապիկյան

2025 թվականին Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակներում ատեստավորվել ու ծառայությունը շարունակում է 6270 զինծառայող, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած՝ ատեստավորվել է դիմողների 73 տոկոսը։

««Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու է դարձել 1777 զինծառայող, 2024-ի համեմատ՝ շահառուների քանակն ավելացել է 180-ով, ընդհանուր շահառուների թվաքանակը 2025-ին կազմել է 4234, այս պահին այն հատել է արդեն 5200-ը»,- նշեց Պապիկյանը։