.png)
Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված հանձնելու էին հետ, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ)
Այստեղ միայն ՀԷՑ-ի խնդիրը չէ․ «Տաշիր կապիտալի» հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի, ՀԷՑ-ի լիցենզիան վերականգնելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Եթե հիշում եք, Սամվել Կարապետյանն ասել է՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա որպես գույք, այստեղ ո՛չ անձի խնդիր է, ո՛չ էլ ֆինանսական խնդիր է։ Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված հանձնելու էին հետ, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին։
Այստեղ խնդիրն ընդամենը ներդրումային միջավայրի, պետական կառավարման նկատմամբ վերաբերմունքն է»,- ասաց նա։
Ըստ Ղազինյանի՝ ՀԷՑ-ը խլելու այս փորձն ունենալով՝ հնարավոր չէ, որ խոշոր ներդրող գա ու ներդրում կատարի այս երկրում, փոխարենը թշնամի երկու պետությունների կողմից ներդումները նա հավանական է համարում․ «Մեր թշնամական պետությունները կերազեն այստեղ ունենալ իշխանություն և ներդումներ կատարել նրանց միջոցով․ ինչի՞ փող ծախսել զենքի, զինամթերքի, պատերազմի վրա, եթե ֆինանսական ներդրումներով կգրավեն, և կվերջանա ամեն ինչ»,- ասաց նա։
Ղազինյան հայտնեց, որ հունիսի 7-ից հետո ներդրումներ, եթե լինեն, ապա վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ։