Ընդդիմադիր դաշտում ձևավորվում են խոշոր միավորներ, ինչը թույլ կտա չփոշիացնել ձայները. Քոչարյան
21/03/2026 16:40

Ընդդիմադիր դաշտում ձևավորվում են խոշոր միավորներ, ինչը թույլ կտա չփոշիացնել ձայները. Քոչարյան

Ընդդիմադիր դաշտում ձևավորվում են խոշոր միավորներ, ինչը թույլ կտա չփոշիացնել ձայները և ավելի համակարգված պայքարել իշխանության դեմ։ Այս մասին   աշտարակցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է ձևավորվի 3-4 ուժեղ ընդդիմադիր բլոկ՝ մեկ իշխանական ուժի դիմաց։

Քոչարյանը դրական է գնահատում այս միտումը՝ ընդգծելով, որ իշխանությունը չունի բավարար աջակցություն ունեցող դաշնակիցներ։ Նա նաև պնդում է, որ գործող իշխանությունը չի կատարել իր նախընտրական խոստումների մեծ մասը և ընտրություններին կփորձի հանդես գալ «պատերազմի վտանգ» թեզով։

Անդրադառնալով քարոզարշավին՝ նա նշում է, որ իրենք ուշ չեն սկսել, այլ մյուսներն են շուտ սկսել, և վստահություն է հայտնում, որ ընդդիմությունը համակարգված աշխատանքի դեպքում կհասնի հաջողության։

Ընդդիմադիր դաշտում ձևավորվում են խոշոր միավորներ, ինչը թույլ կտա չփոշիացնել ձայները. Քոչարյան