Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է
21/03/2026 12:55

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան մահացել է։

Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Արաբկիր ԲԿ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, ում այդ վիճակին հասցրել էր խորթ մայրը։ 

ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնել էին, որ նա երկու ամսով կալանավորվել է։

Իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը երեկ չբացառեց, որ այդ դեպքով մեղադրանք կարող է առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների։

Ի դեպ՝ դաժան բռնության ենթարկված մահացած փոքրիկի կենսաբանական մայրը 5-րդ երեխային է սպասում։