ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23/03/2026 17:31

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց

Մարտի 23-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց