.jpg)
Ռուսաստանն իր օգնությունն է առաջարկում՝ լուծելու Իրանի շուրջ հակամարտությունը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել-Աթիի հետ բանակցությունների ժամանակ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, ամփոփելով բանակցությունների արդյունքները, նշել են, որ այս գործընթացում Ռուսաստանը բացառում է երկակի ստանդարտների կիրառումը։
«Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ համապարփակ աջակցություն ցուցաբերել՝ լուծելու Մերձավոր Արևելքում առկա հակասությունները՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը և զերծ մնալով երկակի ստանդարտներից»,- մասնավորապես, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։