Ուրացումը նույնիսկ ներողության մեջ է
23/03/2026 10:09

Ուրացումը նույնիսկ ներողության մեջ է

Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Դա չկա, ուրեմն ներողությունը չունի քաղաքական արժեք:

Ի դեպ, ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից՝ իրենց երազանքն ու նվիրական հայրենիքը` Արցախը, հանձնելու ու որ ավելի վատ է՝ շարունակաբար այն ուրանալու համար: 
Իսկ ուրացումը նույնիսկ ներողության մեջ է: Դրա վառ ապացույցներից է, որ նույնիսկ «Արցախ» բառը դե-ֆակտո կառավարող խմբավորումը չի օգտագործում արդեն մի քանի տարի է: Իսկ պատահաբար «Արցախ» ասելու համար ներողություն խնդրում, բայց ոչ մեզանից»:

Ուրացումը նույնիսկ ներողության մեջ է