Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Տիգրան Աբրահամյան
24/03/2026 10:26

Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունը, քաղաքական առաջնահերթություններից ելնելով, այս փուլում թիրախավորում է արցախցիներին, իսկ մեկ այլ փուլում կարող է հարձակման ենթարկել նաև ՀՀ տարբեր մարզերում ապրողներին։

Դա, ըստ Աբրահամյանի, կախված է նրանից, թե ինչ է ենթադրում ռեժիմի նեղկուսակցական օրակարգը, ինչ պահանջներ են դրվում Բաքվից և Անկարայից, և քաղաքական հաշվարկի տեսանկյունից դա ինչ կտա իշխանությանը։

«Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները»,- նշել է նա։