«Տարածաշրջանին խաղաղություն է պետք, դիվանագիտություն է պետք». Նարեկ Կարապետյանը՝ Իրանի դեմ պատերազմի մասին (Տեսանյութ)
24/03/2026 18:09

«Տարածաշրջանին խաղաղություն է պետք, դիվանագիտություն է պետք». Նարեկ Կարապետյանը՝ Իրանի դեմ պատերազմի մասին (Տեսանյութ)

Եթե Իրանի դեմ պատերազմը երկարաձգվի,  դա կազդի մեր ամբողջ տարածաշրջանի վրա, ողջ Եվրասիական տարածաշրջանը կբախվի անվերահսկելի միգրացիայի, աղքատության, և մատակարարման շղթաների խափանման սպառնալիքի։ Դա մեծ վնաս կհասցնի Կենտրոնական Ասիային, Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին։ Այսպիսի կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում։

«Եթե պատերազմը շարունակվի, մենք կունենանք Պարսից ծոցի լոգիստիկ շղթայի ընդհատում: Սուեզի լոգիստիկ շղթայի Բաբ էլ-Մանդեբի հատվածը կընդհատվի, որովհետև այնտեղ Եմենն ու եմենական շիաներն են, և մենք կունենանք Եվրասիայով մեկ տարածված լոգիստիկայի երկարաժամկետ ճգնաժամ: Դա կազդի նավթի վրա: Դա կազդի չինական առևտրի վրա: Այն նույնիսկ կազդի չինական առևտրի վրա Հարավային Կովկասով, եթե հիմա չլուծվի խնդիրը: Դա կբերի մեծ, մեծ  գնաճ այս տարածաշրջանների համար»,- նշել է նա:

Կարապետյանն ընդգծել է՝ այս և այլ հետևանքներից խուսափելու համար տարածաշրջանին խաղաղություն է պետք, դիվանագիտություն է պետք։ Անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։

«Անվտանգության երաշխիքներ Իրանի համար և անվտանգության երաշխիքները Իսրայելի համար: Երկու երկրներն էլ երաշխիքի կարիք ունեն»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

«Տարածաշրջանին խաղաղություն է պետք, դիվանագիտություն է պետք». Նարեկ Կարապետյանը՝ Իրանի դեմ պատերազմի մասին (Տեսանյութ)