«Ի վերջո, չեն կարող մեր հասարակության մեծ մասին բանտարկել». Կարապետյանը՝ քաղաքական ռեպրեսիաների մասին (Տեսանյութ)
24/03/2026 20:38

«Ի վերջո, չեն կարող մեր հասարակության մեծ մասին բանտարկել». Կարապետյանը՝ քաղաքական ռեպրեսիաների մասին (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը  աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում չի բացառել, որ Փաշինյանի կողմից կրկին քաղաքական ռեպրեսիաներ կարող են կիրառվել։

«Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, սովորաբար հայտնվում են բանտում։ Հարցումները ցույց են տալիս, նրանք տեսնում են, որ մեր կուսակցությունը հաղթելու է ընտրություններում։ Այդ պատճառով մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են ձերբակալել մեր կուսակցության որոշ անդամների, ներառյալ ինձ՝ մեզ թույլ չտալու համար մասնակցել ազատ ընտրություններին և նախընտրական գործընթացներին»,- ասել է Կարապետյանը։

 Այս դեպքում, ինչպես նշել է նա, մեղադրանքներն այնքան էլ կարևոր չեն.

«Մեղադրանքներն այնքան էլ կարևոր չեն, որովհետև, ինչպես տեսանք, մարդկանց տանում են բանտ, այսինքն՝ գործընթացը երեք-չորս ամիս շարունակվում է, հետո ասում են, որ որևէ մեղադրանք չկա։ Բայց դու արդեն բանտում ես։ Այսինքն՝ նրանք քեզ հեռացնում են քո գործերից, քո առաքելությունից, քո տնից, քո ընտանիքից, բայց դրա համար ոչ ոք որևէ պատասխանատվություն չի կրում»։

Այնուհանդերձ, ինչպես նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, իրենք պատրաստ են բոլոր տեսակի զարգացումներին.

«Մենք պատրաստ ենք դրան։ Նրանք չեն կարող մեր հասարակության մեծ մասին բանտարկել: Մեր ժողովրդի մեծ մասը դեմ է վարչապետի քաղաքականությանը»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։