«Հրապարակ». «Ուրախ ավտոբուսի» վոյաժները ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա
24/03/2026 08:28

«Հրապարակ». «Ուրախ ավտոբուսի» վոյաժները ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ «ուրախ ավտոբուսի» վոյաժները, պարզվում է, ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղևորներ են: Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն, բուտաֆորիա են ծառայում Փաշինյանի համար, նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում՝ ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի և այլն։ 

Շատերը հեռվից հետևում են նրա՝ քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։ Ժամանակին սուպերլիդերությունը մերժող առաջնորդը միապետ է դարձել, որը գնահատում է այն նազիր-վեզիրներին, ովքեր առավել ջանասիրաբար են կատարում ուսապարկի դերը և իր հրահանգները»։

«Հրապարակ». «Ուրախ ավտոբուսի» վոյաժները ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա