.jpg)
24/03/2026 11:45
«Բադալյան Միկա» գրանցված օգտատերը «Մեր ձևով» շարժման անվան տակ հարյուրավոր արցախցիներից գումարներ է հափշտակել. նախաձեռնվել է քրվարույթ. փաստաբան
«Բադալյան Միկա» գրանցված օգտատերը «Մեր ձևով» շարժման անվան տակ հարյուրավոր արցախցիներից գումարներ է հափշտակել. հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա մասնավորապես գրել է. ««Բադալյան Միկա» տվյալներով գրանցված ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից «Մեր ձևով» շարժման անվան տակ հարյուրավոր արցախցիներից գումարներ հափշտակելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։