Վարչապետը կարող է պատերազմի կանխատեսում անել. Ալեն Սիմոնյան
24/03/2026 11:19

Վարչապետը կարող է պատերազմի կանխատեսում անել. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի ասելու, որ եթե ՔՊ-ն չլինի իշխանության՝ պատերազմ է լինելու։

«Քաղաքական գործիչները կարողանում են քաղաքական վերլուծություններ անել, իսկ երկրի վարչապետը, ունենալով ինֆորմացիա, կարող  է նաև նման կանխատեսում անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիրներն էլ են հայտարարում, որ պատերազմ է, բայց հենց վարչապետն ասաց՝ զարմանք առաջացավ։

«Մարդիկ մեզ ասում են շնորհակալություն խաղաղության համար, որովհետև մարդկանց երեխաները չեն մահանում, չեն գնում սահման, մարդն ավելի քիչ է անհանգիստ, երբ իր երեխան զորակոչվում է բանակ և այլն»,- ընդգծեց նա։

Սիմոնյանն ասաց, թե մարդիկ մոտենում են իրենց ու ասում՝ «սրանց էջը փակեք, պրծնենք»։

Նա հայտարարեց, որ Հայաստանը չպետք է ունենա ու չունի տարածքային պահանջներ հարևան երկրներից։

Վարչապետը կարող է պատերազմի կանխատեսում անել. Ալեն Սիմոնյան