ՀՀ գործուղվող ԵՄ արագ արձագանքման խմբից պահանջում ենք հավասար և թափանցիկ աջակցություն բոլոր քաղաքական կուսակցություններին. Ամստերդամ (Տեսանյութ)
25/03/2026 12:28

ՀՀ գործուղվող ԵՄ արագ արձագանքման խմբից պահանջում ենք հավասար և թափանցիկ աջակցություն բոլոր քաղաքական կուսակցություններին. Ամստերդամ (Տեսանյութ)

Ձեզ եմ դիմում Սամվել Կարապետյանի անունից, որը «Ուժեղ Հայաստան» կուսակացության առաջնորդն է և Հայաստանում համարվում է քաղաքական բանտարկյալ՝ զրկված լինելով առաջիկա ընտրություններին լիարժեք մասնակցելու հնարավորությոնից. ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

«Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար։ Թեև մենք ողջունում ենք ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան՝ մեր պահանջը հստակ է.

▪️Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը:

▪️Հավասարապես և թափանցիկ կերպով աջակցությունը պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին:

▪️Խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար»,-տեսանյութին կից գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ գործուղվող ԵՄ արագ արձագանքման խմբից պահանջում ենք հավասար և թափանցիկ աջակցություն բոլոր քաղաքական կուսակցություններին. Ամստերդամ (Տեսանյութ)