Առաջին գծում տեխնիկա պետք է լինի, ոչ թե մեր զինվորները. ժամանակ չունենք սպասելու, սկսում ենք գործել. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
25/03/2026 15:50

Առաջին գծում տեխնիկա պետք է լինի, ոչ թե մեր զինվորները. ժամանակ չունենք սպասելու, սկսում ենք գործել. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

Ջերմուկ քաղաքում ընթանում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական շարժման կազմակերպած Անվտանգության միջազգային համաժողովը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ արևի տակ տեղ ենք ունենալու։

Նա ասաց, որ անվտանգությունը հայ ազգի համար մշտապես առաջնահերթություն է եղել, բայց այսօր այն խարխլված է։

«Հայ զինվորն է այսօր դիմակայում առաջին անվտանգային մարտահրավերներին, մեր առաջարկը լինելու է փոխարինել տեխնիկական միջոցներով, քանի որ առաջին գծում տեխնիկա պետք է լինի, ոչ թե մեր զինվորները, մենք ունենք թիմակիցներ, որոնք ունեն համապարփակ առաջարկ»,- ընդգծեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝  սահմանագծի վերածված Ջերմուկ քաղաքում «Ուժեղ Հայաստանը» սկսում է գործի վերածել իրենց ծրագրերը։

«Ժամանակ չունենք սպասելու, սկսում ենք գործել հենց այսօր, անում ենք առաջին քայլերը՝ ուղղված ուժեղ խաղաղության հաստատմանը»,- նշեց Նարեկ Կարապետյանը։

Նա հայտարարեց, որ այսօր հուշագիր են ստորագրելու երկու կազմակերպությունների հետ. առաջինը հոլանդական ընկերությունն է, որը վերապատրաստում է երկրների համար հատուկջոկատայիններ, երկրորդը հունական ընկերությունն է, որը զբաղվում է մարտական այլ զինատեսակներ օգտագործող զինվորների վերապատրաստմամբ։

Առաջին գծում տեխնիկա պետք է լինի, ոչ թե մեր զինվորները. ժամանակ չունենք սպասելու, սկսում ենք գործել. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)