.jpg)
Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել. Արշակ Սրբազան
Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Եկեղեցին երկու հազար տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Իմ խորին համոզմունքն այն է, որ երկու հազար տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել»,- նշեց Սրբազան Հայրը։
Սրբազանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ այս գործողությունների խորքում։