.jpg)
Երկու օր առաջ եմ խոսել Սեդար Քըլըչի հետ, այս պահին նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան
Երկու օր առաջ եմ խոսել Սեդար Քըլըչի հետ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններից։
Նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին նորության դեպքում կհայտնի, այս պահին նորություն չկա:
Լրագրողի հարցին՝ բանակցային գործընթացը կանգնե՞լ է, Ռուբինյանն արձագանքեց. «Չէ՛, չի կանգնել, բայց նոր ասելիք չունեմ»: