.png)
Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան ուժերը խաղաղության վերանայման տրամաբանությամբ են հանդես գալիս. Նիկոլ Փաշինյան
Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ, ավելի քան 1000-ամյա դեգերումից հետո հասել է մի հանգրվանի, որին ձգտել է, և այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ պետք է պատմական պահը ճիշտ գնահատել՝ և՛ ՔՊ-ն, և՛ քաղաքացիները պատմությանը հասցնեն իր տրամաբանական ավարտին:
Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը խաղաղության վերանայման տրամաբանությամբ են հանդես գալիս։
«Կոնկրետ՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան ուժերը. մեկն ասում է՝ վերաբանակցենք, մեկն ասում է՝ ուժով պարտադրենք։ Ընդհանուր տրամաբանությունը դա է։ Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որ կա, պետք է խնամել, տեր կանգնել: Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցենք, դա բացում է էսկալացիայի ճանապարհը»,- նշեց կառավարության ղեկավարը: