.jpg)
Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը մշտապես կանգնած է լինելու Մոսկվայի կողքին՝ ընդգծելով, որ դա ԿԺԴՀ-ի «ընտրությունն ու անսասան կամքն» է։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան ձևակերպումը տեղ է գտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Կիմ Չեն Ընի նամակում։
Միաժամանակ, հյուսիսկորեական առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ իր վերընտրվելու կապակցությամբ հղած շնորհավորանքի համար՝ նշելով, որ բարձր է գնահատում «ջերմ և անկեղծ ուղերձը»։