Ռուսաստանը Վրաստանին ակնարկել է՝ ժամանակն է վերականգնել հարաբերությունները
25/03/2026 20:01

Ռուսաստանը Վրաստանին ակնարկել է՝ ժամանակն է վերականգնել հարաբերությունները

Ռուսաստանը չի խուսափի Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունից, երբ Թբիլիսին պատրաստ լինի դրան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանում անկեղծորեն ուրախ են, որ ժողովուրդների միջև շփումները և տնտեսական համագործակցությունը վերելք են ապրում։ Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, եթե և երբ Վրաստանը պատրաստ լինի դրան, Մոսկվան չի խուսափի առարկայական քննարկումից»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան հավելել է, թե Վրաստանում «սկսել են հասկանալ՝ իրենց երկրի բարվոք կյանքի երաշխիքը ոչ թե առճակատումն է, այլ Ռուսաստանի հետ համագործակցությունը»։

Ռուսաստանը Վրաստանին ակնարկել է՝ ժամանակն է վերականգնել հարաբերությունները