«Հրապարակ». Ընդդիմությունը մտադիր է վիճարկել նոր ընդունված փոփոխությունների սահմանադրականությունը
25/03/2026 08:31

«Հրապարակ». Ընդդիմությունը մտադիր է վիճարկել նոր ընդունված փոփոխությունների սահմանադրականությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը մտադիր է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջերս իրականացված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Խոսքը մասնավորապես այն փոփոխության մասին է, համաձայն որի՝ արգելվում է բուհերի մասնաճյուղեր բացել մարզերում, այդպիսով սահմանափակվում է քաղաքացիների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։ 

Նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է, որին կմիանան այլ` ոչ իշխանական պատգամավորներ: 
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք»։

«Հրապարակ». Ընդդիմությունը մտադիր է վիճարկել նոր ընդունված փոփոխությունների սահմանադրականությունը