Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան (Տեսանյութ)
26/03/2026 12:53

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան (Տեսանյութ)

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան, տեղեկությունը լրագրողներին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե դա ոչ թե զորահանդես է, այլ՝ հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։

«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը վստահեցրեց՝ ՀՀ քաղաքացիների համար տեսարանը տպավորիչ է լինելու։

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան (Տեսանյութ)